Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պարետի որոշմամբ՝ հանգուցյալի մերձավոր ազգականներն այլևս չեն կարող գալ Հայաստան

Պարետի որոշմամբ՝ հանգուցյալի մերձավոր ազգականներն այլևս չեն կարող գալ Հայաստան
17.04.2020 | 14:32

Պարետի որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։ Կարգավորմամբ՝ առանձնահատուկ դեպքերում ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստին կամ թաղմանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Պարետի այսօրվա որոշմամբ՝ հոգեհանգստին կամ թաղմանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը արգելվում է։

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ